Բախվել են Mercedes G63-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանաարհին բախվել են Mercedes G63 մակնիշի 70 ՏR 707 համարանիշի և Opel մակնիշի 35 VZ 684 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են՝ 2-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ երեխան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով շրջադարձ կատարելիս վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: