Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Նապոլեոն Բոնապարտը․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն միևնույն է, թե ով կպաշտպանի Սիրիայի քրդերին:

«Ցանկացած ուժ, որը կօգնի քրդերին, ինձ ձեռնտու է, թեկուզ դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ՝ նրանք բոլորը հաջողության կհասնեն, իսկ մենք այնտեղից 7 000 մղոն հեռավորության վրա ենք։

․․․Թող Սիրիան և Ասադը պաշտպանեն քրդերին և կռվեն Թուրքիայի հետ սեփական հողերի համար: Ես ասել եմ գեներալներին. ինչո՞ւ մենք պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար, պաշտպանենք մեր թշնամու հողերը», - թվիթերյան էջում գրել է Թրամփը: