Էրդողանը Բաքվում կրկին անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Էրդողան

Բաքվում անցկացվող «Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»,-ասել է Էրդողանը, ապա հավելել, որ  Թուրքիան պատրաստ է ջանք գործադրել ղարաբաղյան հիմնախդնիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելու համար: