Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Այրվող ընձուղտ

Սան Ֆրանցիսկոյի Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից հոկտեմբերի 13-ին գողացել են Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը։

Պատկերասրահի աշխատակիցը, ով այդ ժամանակ մենակ է եղել աշխատավայրում, պատմել է, որ մի պահ շրջվել է Դալիի աշխատանքից, իսկ հետ շրջվելուց հետո տեսել է, որ այն արդեն չկա։

Պատկերասրահի տեսախցիկներն արձնագրել են, թե ինչպես է մարդը՝ փորագրությունը ձեռքին փախչում։

Փորագրության արժեքը գնահատվում է 20 հազար դոլար։