Նամակ բանտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Բարև, ընկեր ջան, ո՞նց ես։ Հիշո՞ւմ ես, երբ փոքր էինք, մեր հարևան Աշոտից վախենում էինք՝ «նստած-դուրս եկած» էր։ Խոսում էր ճշտից, ասելիքը միշտ քֆուրով էր։ Ասում էր՝ «գաղութում ճիշտ կյանք ա, ճիշտ օրենքներ են աշխատում»։ Բայց ստեղ կյանքը լրիվ ուրիշ ա։ Նույն դրսի կյանքն ա․ փող ունես՝ մարդ ես։
 
Թերևս՝ ես այլ կարծիքի եմ։ Առաջին յոթ օրը դժվար էր՝ կարանտին։ Պիտի հարմարվես գաղութի կյանքին՝ չոր տեղաշորին, վխտացող տառականներին, փակ տարածքին ու փշալարերին։ Քեզ վարչակազմից գալիս կանչում են, խոսում են, հարցուփորձ են անում։ Միլիցեքի կանչելուց հետո «զոն նայողն» ա գալիս։ Քաղցրեղեն, սիգարետ ա ուղարկում իր կողմից, ծանոթանում ու խոստանում հանդիպել։ 

7-րդ օրը տարան խուց՝« կամեր»։ Բարևելուց ու ծանոթացնելուց հետո «կամեր նայողը» բացատրեց թիվ 1 կանոնը. որպեսզի չխաղաս, չկրվես մեծ գումար, ապա ամեն ամիս պիտի «փող գցվեմ օբշակին»: Թե ինչքան, որոշում է «պալաժենին», նույն ինքը՝ «զոն նայողը»։ 

Մի երկու օրից եկավ ԻՆՔԸ և ասաց, որ եկող ամիս 50 հազար փող պիտի տամ։ Սա «գրեֆ ա», ու իմ անունը գրվում է գողերի ցուցակում։ Երբ դրսում հարց ունենամ, կարող եմ ազատ «աբրաշատ» լինեմ, այսինքն՝ դիմեմ գողերին։

Երկրորդ չգրված կանոնը․ եթե խոսում ես հեռախոսով, (եթե իհարկե խցում կա հեռախոս) պիտի բոլորի մոտ խոսես։ Նույնիսկ, ընկերուհուդ հետ խոսելիս, զուգարան չպիտի մտնես։ 

Երրորդ կանոնը. եթե կանչում են որևէ մեկի մոտ՝ բուժակի, հոգեբանի, իրավաբանի կամ ուրիշների մոտ, ապա խցից մեկը պիտի հետդ լինի։ Այս ամենը ապահովության համար ա, որ ավելորդ ինֆորմացիա դուրս չտաս, ավելի կոնկրետ, ինչպես ընդունված ա ասել, այստեղ «չբոզանաս»։ Բ..րը նրանք են, ովքեր իրենց իմացած ինֆոն հասցնում են շեֆերին, ու դրանցից մեկը «պապայություն» է անում։ 

Բայց պատմում են, որ «լավ տղերքն» էլ են բ..ացել։ Յուղոտ բ.ության դեպքում, այսինքն՝ լավ ինֆո տալուց հետո, տվյալ աշխատակցին որպես խրախուսանք կոչում են տալիս կամ պաշտոնն են բարձրացնում։ Քեզ էլ նեղություն չեն տալիս։ Բ..երը գաղութում ցածր կատեգորիայի մարդիկ են համարվում։ Նրանք առանձին կամերում են ապրում ու զրկված են գողական գրեֆից։ Հա, էդ «օբշակի» փողերից ստեղ ամեն շաբաթ սիգարետ, սուրճ ու քաղցր են բաժանում։ Սա գրեֆ է կոչվում։ Սրա մասին հաջորդ նամակում։ 

Զոն նայողն էլ իր ինֆորմատորներն ունի։ Բայց, չգիտես ինչու, իրենց բ..երին բան չեն ասում։ Իրենց տված ինֆոն կարծես բ..ություն չի։ Գաղութի կյանքի համար ա արվում, մեր լավի համար ա արվում։ 

Հա, բ..երի երկու տեսակ կա՝ առաջինը էդ ինֆորմատորներն են, էն մյուս խումբը, այսպես ասած, գործով բ..երն են։ Այսինքն՝ նրանք, որոնց հետ միասին հանցանք ես գործել, իրեն բռնել են, քեզ՝ չէ, ու ինքը քեզ «ծախում ա»: Դե, դա էլ իր հերթին լավ կողմ ունի՝ հաշվի են առնում, որ օգնել ես գործը բացահայտվի, ու քիչ պատիժ են տալիս։ Էս տիպի բ..երը, համեմատաբար ինֆորմատոր բ..երի, մի քիչ լավ վիճակում են։ Սրանց չեն տփում, ապրում են նորմալ խցերում, ուղղակի իրավունք չունեն քիթները կոխելու գողական հարցերի մեջ։ Եթե մի տեղ կանգնած խոսում են լավ տղերքը, իրավունք չունեն մոտները կանգնելու։ 

Էսպիսի բարքեր ու վարքեր։ Մնացածը՝ հետո։ 
Կգրեմ էս կյանքի այլ հետաքրքիր, մարդկային և ոչ մարդկային, գողական ճշտի և այլ բաների մասին։
 
Էսօր՝ էսքանը։ Լավ մնա։

ԱՌՆՈ ԱՐՇԱԿՈՒՆԻ