Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

Մոլդովայի խորհրդարանում շուտով առաջին անգամ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Accent tv»-ին, այս մասին Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ազգությամբ հայ պատգամավոր Հայկ Վարդանյանը (Gaik Vartanean):

Նա նաև Մոլդովայում հայկական համայնքի ղեկավարն է, և մի քանի դեսպանների նշանակման վերաբերյալ լսումներին հարց է բարձրացրել՝ ուղղված Դմիտրի Կրոիտորին, որը Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու է առաջադրվել: «Հաշվի առնելով այն փաստը, որ շուտով Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և Մոլդովան կարող է միանալ Եվրամիության երկրների մեծ մասին, ինչպես նաև Ռուսաստանին, որ արդեն ճանաչել են այդ փաստը, սա կարող է հանգեցնել Թուրքիայի կառավարության բացասական արձագանքին»,-նկատել է պատգամավորը:

Հայկ Վարդանյանը նաև նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության միջև անհամաձայնության առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: 2

015թ. Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան: