Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80 տարեկան է. նրան ընդունել է Դավիթ Տոնոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ եւ պարգեւատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում եւ ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման եւ զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի եւ պատվաբեր ծառայության համար, մաղթել քաջառողջություն:

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ եւ Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news