Ոստիկանների սպանությունը կապված է ագրեսիայի աճի հետ․ Տարոն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ՍԴ-ի որոշումներն անբեկանելի են, վերջանական ու արժանի են հարգանքի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների կողմից մերժված նախաձեռնությանը, որով նախատեսվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ 

«Հուսով եմ՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց ծրագրերը կօգտագործեն պետականության զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե անձնավորված որոշումների հետևից կընկնեն։ Ի վերջո պետք է ոչ թե անձերին փոխելու ճանապարհով գնանք, այլ պետական մտածողություն ցուցաբերենք։ Իշխանության ներկայացուցիչներին կհորդորեի, որ այն ներքին էներգիան, որը նրանց մոտ կա, այդ թվում՝ մասնագիտական ու քաղաքական, ուղղորդեն դեպի պետության զարգացմանը, ոչ թե միևնույն հարցի ուղղությամբ կեղծ օրակարգեր առաջ բերեն»,- նշեց նա։