Քարահունջի շենքում գտնվող խաղասրահից բերման են ենթարկել 3 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական շենքի առաջին հարկում գտնվող խաղասրահից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 3 տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, որը հոկտեմբերի 17-ին հավաքել է Քարահունջի «Բոյնի» կոչվող տարածքից՝ վայրաճ կանեփի թփից: Նմանատիպ զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաեւ երկրորդի անձնական խուզարկությամբ։ Երրորդի մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել:

Զանգվածները վերցվել եւ փաթեթավորվել են։

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: