ՀՔԾ-ն Արա Բաբլոյանից պահանջել է կիսատ թողնել շատ կարևոր վիրահատությունը և ներկայանալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

բակո

ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը երեկ շատ կարևոր վիրահատություն ուներ, որին պատրաստվել են 20 տարի, սակայն ՀՔԾ-ից պնդել են, որ Բաբլոյանը անհապաղ ներկայանա հարցաքննության:

«Ես չուզեցա, որ հասարակությունը կարծի, թե ես խուսափում եմ ու անձամբ այցելեցի», - ասել է Բաբլոյանը:

Aysor.am-ի տվյալներով՝ խոսքը Արաբկիր բուժկենտրոնում երեկ հայ և բելառուս բժիշկների կոմից իրականացված վիրահատության մասին է: Երեկ առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային՝ կենդանի դոնորից: