2020 թվականին ռազմական ոլորտում որոշ ծախսեր այլ տրամաբանությամբ են արվելու․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Նիկոլ

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականին ռազմական ոլորտում որոշ ծախսեր այլ տրամաբանությամբ են արվելու։

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ կոռուպցիայի պայքարի դեմ արդյունքները շոշափելի կլինեն ու կուղղվեն ՀՀ պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

«Ռազմական ծախսերի հետ կապված ունենք օրենսդրական կարգավորում, ու դրանք չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը, և մենք պետք է մնանք այս շրջանականերում: Բայց նաև կարևոր է արձանագրել, որ ռազմական ոլորտում 2020 թվականին ունենք ծախսեր, որոնք այլ տրամաբանությամբ են արվելու:

Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը» ,- ասել է Փաշինյանը:

Քննարկմանը կարող եք հետևել ստորև ներկայացվող ուղիղ եթերում։