Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով, իրենց մոտ է տեղափոխվել Չեխովի փողոցի մի բնակիչ: Նրան դանակահարել էին: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների քրեական հետախույզները:

Համատեղ աշխատանքի շնորհիվ, հաղորդումից երեք օր անց, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Մանթաշյան փողոցի 34-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակահարել է տուժողին: Նա նաև ներկայացրել է դանակը:

Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news