Տարհանման ազդանշան՝ Բաթումիի հյուրանոցում. խորհրդաժողովին մասնակցում է նաև Դավիթ Տոնոյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Դավիթ
«Aliq.ge»-ն գրում է, որ Բաթումիի Հիլթոն հյուրանոցում Պաշտպանության և անվտանգության խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը։

Ավելի ուշ Հիլթոն հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:

Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումիում ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news