Շիրակի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 50 մետր գլորվել ձորը. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

վթար

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:30-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50  գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Խ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արթուր Ս.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարներն ուղևոր Ռոման Պ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև՝ տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news