«Ով ինչ անի, Փաշինյանը պատասխանը կտա» վիճակ է․ նախարարները պետք է բացատրեն բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

«Կառավարության բարեփոխումները ռազմավարական հաղորդակցման սխալ ձևով են ներկայացվում, արդյունքում՝ չեն կարողանում բացատրել, թե ինչ են ուզում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղակավար Թևան Պողոսյանը։

Պողոսյանը վստահ է, որ տեղեկատվական խնդիրը սկսվեց պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձրացումից, քիչ թե շատ կասկածելի քրեական գործերից, որոնք ստեղծեցին մի ֆոն, որտեղ ամեն տեղեկություն շատ ավելի ցավալի ու սուր է ընկալվում։

«Նախ լսում ենք ինչ-որ բաներ պետք է հանել։ Հետո փորձում են բացատրել։ Դրա հետ միասին գործողությունները չեմ տեսել։ Ջարդելը, փակելը, հանելը միշտ ավելի հեշտ է։  Մեր ինքնության մասին գաղափարներին շատ զգուշորեն պետք է վերաբերվել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news