Unibank

Unibank Mobile

ՀՀ-ն ապակառուցողական է և բանակցային դիրքորոշում չի ձևավորում․ Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

«Հայաստանը բանակցում էր այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով․

«Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձել շրջաններ: Սարգսյանի հայտարարությունը ոչ թե նրա շուրջ էր, որ Հայաստանը բանակցում է շրջանների վերադարձի մասին, այլ, որ Հայաստանը բանակցում է այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ»։

Խոսելով այսօրվա իրավիճակից՝ նախկին ուժայինը  «ռիսկային և փակուղային» է  այն  որակում, քանի որ մեր իշխանությւոնները ավելացնում են Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները՝ աշխարհին համոզելու համար, որ Հայաստանը ապակառուցողական է և որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում․  հայտարարել է անորոշ սկզբունք՝ գտնել այնպիսի լուծում, որը երեք կողմերի համար ընդունելի կլինի՝ միաժամանակ չեն ասում, թե որոնք են այդ լուծումները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս