«Դեղին բաճկոնների» ցույց՝ Փարիզում․ 16 ցուցարար ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

բաճկոն

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակից 16 ցուցարարի է ձերբակալել: 

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերից, երբ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին: Ակցիաները շարունակվում են ավելի քան 1 տարի, ամեն շաբաթ օր։  բողոքի ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով, ինչպես նաև ցուցարարների ու ոստիկանության բախումներով: