Unibank

Unibank Mobile

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը քաղաքական դրդապատճառներ ունի․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ դասախոսների միջեւ վերջին հանդիպումից հետո կարծիքները շատ կտրուկ փոխվել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հրաժարականի կարիք եւ որեւիցե պատճառ չեմ տեսնում։ Տեսնում եմ քաղաքական դրդապատճառներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Իսկ այն, որ դասախոսները նշել են՝ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, անգամ սպառնալիք հնչեց նախարարի կողմից, Ալեն Սիմոնյանի ասելով՝ «Երբ նպատակն այլ է, ինչ քննարկում էլ լինի, ապա վերջում լինելու է նման գնահատական։ Այդ քննարկման ամենակարեւոր բաղադրիչ մասն այն էր, որ հանրությունը տեսավ եւ լսեց իրականությունը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս