Դավիթ Տոնոյանը Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Դավիթ

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ստորագրել է պաշտոնների նշանակման և զինվորական կոչումների շնորհման մասին մի շարք հրամաններ:

Ի թիվս այլ հրամանների՝ ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի ավագ սպայի պաշտոնին նշանակված մայոր Արմինե Լևոնի Հովհաննիսյանին «փոխգնդապետ» հերթական սպայական զինվորական կոչում շնորհելու մասին հրաման: