Բրազիլիայում ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել թռիչքի ժամանակ երեխայի ծնվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ինքնաթիռ

Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթի ժամանակ օդանավում աղջիկ է լույս աշխարհ եկել: Օդաչուները հարկադրված վայրէջք են կատարել Պորտու Ալեգրի քաղաքում (Բրազիլիայի հարավ), որտեղ մորը նորածնի հետ հանձնել են բժիշկներին։

Չիլիացի զույգը տուն էր վերադառնում Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած արձակուրդից: Բժիշկը, որի հսկողության տակ էր գտնվում կինը, նրան տվել էր տեղեկանք, որը թույլ էր տալիս կատարել ավիաթռիչքներ, չնայած այն բանին, որ նա արդեն հղիության իններորդ ամսում էր: Սակայն Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռչելուց հետո, երբ օդանավը հասել էր սահմանված բարձրության, մոր մոտ սկսվել են երկունքի ցավերը:

Ինքնաթիռի սրահում  շտապ օգնության միանգամից երկու բժիշկ և բուժքույր են եղել, ովքեր նորածնին օգնել են լույս աշխարհ գալ:

«Նրա ծնվելուն ծափահարել է ամբողջ օդանավը»,- հիշել է հայրը։