Կատալոնիայում «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը չեն երաշխավորում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Կատալոնիա

Կատալոնիայի ոստիկանությունը վստահ է, որ դեկտեմբերի 18-ին իր ուժերով չի կարողանա Բարսելոնայում անվտանգություն ապահովել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպմանը։

Իրավապահ մարմիններից հայտնել են, որ չեն կարող երաշխավորել «Ռեալի» ավտոբուսի անվտանգ ընթացքը Բարսելոնայում, քանի որ չունեն այդքան աշխատակից։ Այդ օրը Կատալոնիայի մայրաքաղաքում սպասվում են բողոքի ցույցեր։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին, սակայն տեղափոխվել է բողոքի ցույցերի պատճառով։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս