Արցախի ուղղությամբ հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 125 անգամ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News      

դիրքեր

Հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: