«Բարսելոնա»-ն՝ ամենաբարձր եկամուտն ունեցող ֆուտբոլային ակումբ. Deloitte

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News         

Բարսելոնա
Deloitte միջազգային ֆինանսական գործակալության եկամուտների վարկանշային աղյուսակում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը գլխավորում է ցանկի առաջին հորիզոնականը։

Կատալոնական ակումբի եկամուտը կազմել է 840,8 միլիոն եվրո:  Երկրորդ տեղում «Ռեալ Մադրիդ» ակումբն է` 757,3 միլիոն եկամտով:

Վարկանշային աղյուսակում երրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 711,5 միլիոն եվրոյով։  

Լոնդոնի ամենահարուստ ակումբ է ճանաչվել «Տոտենհեմը»՝ զբաղեցնելով աղյուսակի ութերորդ հորիզոնականը։ Նրան հաջորդում են «Չելսին» և «Արսենալը»`համապատասխանաբար իններորդ և տասնմեկերորդ հորիզոնականներում: 

Կրիշտիանու Ռոնալդուի ձեռք բերելու շնորհիվ «Յուվենթուսը» կարողացել է վերադառնալ վարկանշային աղյուսակի առաջին տասնյակ:  

նկար

Տեսանյութեր

Live

Լրահոս