Գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

գազ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ «ամենայն հավանականությամբ», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գինը բարձրացնելու հայտով կդիմի հանձնաժողովին:

Եթե «Գազպրոմ Արմենիան» դեռ չի դիմել հանձնաժողովին, ապա որտեղի՞ց Բաղրամյանին նման տեղեկություն, թե՞ մինչև դիմելը նրա հետ արդեն քննարկել են այդ հարցը, ուղղակի նա չի ուզում բարձրաձայնել դրա մասին:

Մեր տեղեկություններով՝ գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով, դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: