Պենտագոնն Իրաքից զորքերի դուրսբերում այս պահին չի նախատեսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News       

ԱՄՆ զորքեր

ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն  այս պահին Իրաքից զորքերի դուրսբերում չի նախատեսում, ԱՄՆ-ի ու Իրաքի միջև բանակցություններ են ընթանում։

«Մենք շարունակում ենք մնալ ինքնիշխան և զարգացող Իրաքի բարեկամն ու գործընկերը»,- հայտարարել է Հոֆֆմանը:

Հոֆմանն ասել է, որ ակնհայտ է այն հանգամանքը, թե Իրաքում ԱՄՆ ԶՈւ մտադրությունները բարի են:

ԱՄՆ ՊՆ ներկայացուիչը հիշեցրել է, որ Իրաքում ամերիկյան զորքերը տեղակայված են ԻՊ-ի դեմ պայքարում ՆԱՏՕ-ին աջակցելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս