ԱԺ որոշ պատգամավորների նկատմամբ կիրառվեց կարգապահական միջոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

1

Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ եղավ «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոց կկիրառվի:

«Ազգային ժողովի կանոնակարգ, սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները` պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ խնդրելով ապահովել դրա կատարումը: