Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանե են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս