Ավտովթար Երևանում․ Մայրաքաղաքային փողոցում բախվել են «Niva»-ն ու «Toyota Camry»-ն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Screenshot 2023-03-03 153137

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Գևորգ Փահլևանյանի վարած VAZ 2121 և 28-ամյա Ռուբեն Հովակիմյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ՅՄ