Մահացել է Գեղարքունիքում երեկվա ավտովթարից տուժածներից ևս մեկը՝ 23-ամյա վարորդը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

․

Այսօր հիվանդանոցում մահացել է ապրիլի 11-ին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 23-ամյա Մայիս Պողոսյանը, հայտնում է shamshyan.com-ը:

Վերջինս Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել «բաց գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ:

Ինչպես ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ «Վարդենիս» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել էր ապրիլի 11–ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը:

Ոստիկանները պարզել էին, որ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ,  23-ամյա Մայիս Պողոսյանը, ЗИЛ 131-ը, որը եղել է ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած, վարել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 28-ամյա Արամ Սահակյանը, իսկ Volkswagen Passat-ը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Գևորգ Աղաբեկյանին: Վերջինս ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է:

Վթարի հետևանքով Մ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևորներ, Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 18-ամյա Ռաֆայել Գևորգյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը, ով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող է և 18-ամյա Ժիրայր Արզոյանը մարմնական վնասվածքնրով տեղափոխվել  էին «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ որոշ ժամանակ անց  Ռ. Գևորգյանը մահացել էր:

--00--ԱՀ