Գեղարքունիքում Opel Zafira-ն շրջվել է ու հայտնվել դաշտում․ տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

Screenshot_6

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ