Մեծ Բրիտանիայում դատապարտված Նազարբաևի թոռը հայտարարել է, որ իրեն փոձում են սպանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նորսուլթան

«Lenta.ru»-ն գրում է, որ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, որն ինքնասպանության փորձ էր կատարել և Մեծ Բրիտանիայում ոստիկանի վրա հարձակվելու համար դատապարտվել 1 տարվա պայմանական ազատազրկման, հայտարարել է, որ իրեն ցանկանում են սպանել: 

Այսուլթանի ֆեյսբուքյան էջում հունվարի 22-ին տարօրինակ գրառումներ են հայտնվել․ նա հայտարարել է, որ գտնվում է անգլիական հիվանդանոցում, եղել է բանտում և խնդիրներ է ունեցել ազգականների հետ։ 

«Շուտով նրանք կփորձեն կա՛մ սպանել ինձ, կա՛մ ապացուցել, որ ես խելագար եմ, կա՛մ իմ հոր պես կկախեն բանտախցում: Իմ ուժն Ալլահի, նրա որդի Հիսուսի և Սուրբ հոգու հետ է»,- հայտարարել է Այսուլթանը, ապա կոչ արել Մեծ Բրիտանիայի թագուհուն զանգահարել Նազարբաևին և ներողություն խնդրել, որ ինքը «վախեցել է իրավիճակին միջամտելուց»:

«Իմ մայրը պապիկին իր ազդեցության տակ էր պահում այն պատճառով, որ ես իր որդին եմ»,-հավելել է Այսուլթանը, ապա կոչ արել մտածել, թե արդյոք «մենք ցանկանո՞ւմ ենք ապրել Աստծուց այսքան հեռու երկրում»:

Այսուլթանի հայրը` Ռահաթ Ալիևը մինչև 2008-ը ամուսնացած է եղել Նազարբաևի դստեր` Դարիգայի հետ: 2015-ին նա մահացած է հայտնաբերվել ավստրիական բանտում, որտեղ գտնվում էր բանկի երկու աշխատակիցների սպանության մեղադրանքով: Նա մեղադրվում էր իշխանությունը զավթելու ծրագրի և հանցավոր խումբ ստեղծելու համար և դատապարտվել 40 տարվա ազատազրկման: Ղազախստանը 2 անգամ դիմել էր Ավստրիային` Ալիևին արտահանձնելու պահանջով, սակայն մերժում էր ստացել:  

Տեսանյութեր

Live

Լրահոս