Էրեբունի-Երևան 2800. մայրաքաղաքում տոն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News

Thumbnail

Ամեն տարի հոկտեմբերին Երևանը տոնում է իր հիմնադրման օրը: Հայության մայրաքաղաքում տոնակատարությունն ավանդույթ է դարձել սկսած 1968 թվականից սկսած, երբ մեծ շուքով նշվել է  քաղաքի 2750-ամյա հոբելյանը: Դրան նախորդել էին այժմյան Էրեբունի վարչական շրջանում կատարած հնագիտական պեղումները, երբ Արին-Բերդ բլուրում և նրա շրջակայքում հայտնաբերվեցին ուրարտական Էրեբունի քաղաքի մասին պատմող սեպագիր արձանագրություններ:

Ավելի վաղ շրջանում Վանից հայտնաբերված նյութերը համադրելով նոր գտնվածների հետ՝ գիտնականները հավաստիացրեցին, որ Էրեբունի քաղաքը, որն, ըստ Վանի Խորխորյան արձանագրության, կառուցել է Արգիշտի 1-ին արքան իր թագավորության հինգերորդ տարում, գտնվում է Երևանի տարածքում՝ այն հին Երևանն է: Գտնվել էր Երևանի անձնագիրը, համաձայն որի՝ Էրեբունի-Երևանը կառուցվել էր Ք. Ա. 782 թվին:

Այսօր մենք տոնում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, որի առթիվ շնորհավորում ենք բոլորին և մաղթում հաճելի օր ջերմ, աշնանային մեր մայրաքաղաքում։ Այսօրվա տոնական միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ քաղաքապետարանի կայքում։

Տեսանյութեր

Live

Լրահոս