Երևանում և 4 մարզում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

լույս ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1,3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գուլակյան, Գյուլբենկյան փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։30-13։00 Նորաշեն գյուղը մասնակի,

10։30-14։3Արտաշատ քաղաքի Շահումյան, Աթարբեկյան փողոցները մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

13։00-14։00 Վայք քաղաքի Մյասնիկյան, Վարդաձոր, Շահումյան, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական փողոցները մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի և “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայանները, Հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդը,

Կոտայքի մարզում՝

10:00-16:00 Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 24 շենքը, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն համայնքները մասնակի,

13։00-14։00 Աբովյան քաղաքի «Օրիգինալ» ընկերության պահեստները, «Սոֆիա» կաթնամթերքի արտադրամասը, Հակատուբերկուլյոզային դիսպանսերը,

Գեղարքունիքի մարզում՝

10։30-16։30 Նորաշեն համայնքն ամբողջությամբ, “Ծովածոց”, “Կարեն Ավետյան”, “Լյովա Բաղդասարյան”, “Թրի Միրմեդ Բիչ”, “Նոյ Լենդ”, “Քրիստալ Լեյք”, “Գեղամա Աշխարհ” ափամերձ հանգստի գոտիները, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ”, “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: