Կոստանյանը բացառիկ շանս է ընձեռում․ գնդակը Նիկոլի դաշտում է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով, որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։

Ժամանակին Գևորգը համարում էր,որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում, ես նման իլուզյաներ չեմ ունեցել, քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ, ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների, արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։

Մարդ, ով դեռևս 2018թ․-ի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։

Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու, որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։

Գնդակը Նիկոլի դաշտում է ։

Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։