ԱՄՆ-ում 22 մարդ սպանած 21-ամյա երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ԱՄՆ-ի դատախազները մեղադրանքներ են ներկայացնում 22 մարդ սպանած և երկու տասնյակ այլոց մարմնական վնասվածքներ հասցրած 21-ամյա Փաթրիկ Քրուսիուսի դեմ: Վերջինս զինված հարձակումն իրականացրել էր Մեքսիկայի հետ Թեքսաս նահանգի Էլ Փասո քաղաքի սահմանային հատվածում: Հանցագործությունը հենված է եղել ատելության վրա: Գրել է «Ամերիկայի Ձայնը»։

Նրա նպատակն է եղել սարսափեցնել լատինամերիկացիներին, որպեսզի նրանք հեռանան Միացյալ Նահանգներից:
Ընդունելով հանդերձ, որ ինքն է եղել կրակ արձակողը, այնուամենայնիվ չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքները:

Քրասիուսը զինված հարձակումն իրականացրել էր օգոստոս ամսին, երբ ԱՄՆ-ի սահմանային հսկիչները փորձում էին կանգնեցնել Մեքսիկայից անօրինական եղանակով ԱՄՆ մուտք գործելու փորձ կատարող փախստականներին: