Ադրբեջանի ընտրության նախնական արդյունքը հայտնի է․ առաջատարը իշխող «Նոր Ադրբեջան»-ն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ալիև

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փետրվարի 9-ին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ 118 ընտրատեղամասերի 4823 ընտրատարածքներում 124 հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: 

Ադրբեջանում խորհրդարանական ընտրթյուներին քվեարկել է 2 միլիոն 547 հազար 982 քաղաքացի՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:

Ընտրական գոևծընթացում ներգրավված դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել: