Ալիևին ու Փաշինյանին խանգարողները ձերբակալվում են, ովքեր Ադրբեջանին ձեռնտու են՝ ազատ գալիս են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հայաստանի իշխանությունը ուզում է իմիտացիա ստեղծել, որ Արցախի կազմալուծմանը Արցախի իշխանությունները հանգեցրին, բայց իրականում թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Արցախը լրիվ մենակ էր մնացել, որքան էլ պայքարեր, մի օր ռազմական ռեսուրսները սպառվելու էին և որևէ աջակցություն չէր ունենալու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը և մեղադրանք առաջադրելու հանգամանքին՝ Կարապետյանը նշեց, որ նման մեղադրանքները Դամոկլյան սրի նման կախված են յուրաքանչյուր արցախցու գլխին․ «Ռուբեն Վարդանյանը հատուցում է այն ամենի համար, ինչ Արցախում արել է։

Ալիևը չի ներում նրան, որովհետև նրա միջազգային կշռի շնորհիվ Արցախի հարցը մեծ արձագանք ստացավ։ Նման մեղադրանքներ բոլորիս կարող են առաջադրել։ Տարօրինակ է, ովքեր Ալիևին ու Փաշինյանին խանգարում են, ձերբակալվում են, ովքեր ադրբեջանական կողմին ձեռնտու են, ազատ անցնում են Լաչինի միջանցքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ