Դեսպան Մարտիրոսյանը հավատարմագրեր է հանձնել Նեպալի նախագահին․ քննարկվեցին երկկողմ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

դեսպանմարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 13-ին Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Արմեն Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։