ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է հայաթափված Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

առ

ՄԱԿ-ի առաքելությունը հերթական անգամ ժամանել է Արցախ։

Այս մասին հայտնում է APA-ն հղում անելով տեղի թղթակցին։

Ըստ աղբյուրի՝ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և պարզել բնակիչների հումանիտար կարիքները։

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ այս պահին Արցախը հայաթափվել է, և սա ՄԱԿ-ի առաքելության երկրորդ այցն է հայաթափված Արցախ։ 

Ավելի վաղ ՄԱԿ-ի առաքելությունը հոկտեմբերի 1-ին էլ էր այցելել հայաթափված Արցախ և վերջում հայտնել, որ իրենց զարմացրել է Արցախի զանգվածային հայաթափությունը։ ՄԱԿ-ի այդ դիրքորոշումը դատապարտվեց հայության կողմից։

--00--ԼՀ