Հայ զինվորը մարդ է և բարձրագույն արժեք․ նա պետք է լինի ամենահարգված և ամենասիրելի խավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

արցախ

Հայ զինորականը ծառայության ժամանակ և ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը իր՝ առաջնագիծ այցելությունների ժամանակ։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին 10 օրվա ընթացքում 7 անգամ այցելել եմ առաջնագիծ (17.10.2018 թ.):

-Հայոց Բանակում արմատական բարեփոխումները օրվա պահանջ են և հրամայական:

Մեզ պետք է Ազգային Բանակ հայկական ոգով,ոչ թե Ազգային Բանակ խորհրդային ոգով...

-1.Հայ զինվորականը՝ ՄԱՐԴ Է և բարձրագույն արժեք:

2.Հայ զինորականը ծառայության ժամանակ և ծառայութունից հետո պետք է պետական ծառայողներից ամենաապահովածը լինի սոցիալ-տնտեսական առումով:

3.Հայ զինվորականը պետք է լինի հասարակության ամենահարգված և ամենասիրելի խավը:

4. Ցանկացած իրավիճակում հայ զինվորականը պետք է իր թիկունքին զգա պետության և ժողովրդի շունչը…

-Հայոց հզոր ազգային բանակի զինվորականը անցնելով զիվորական ծառայության;

1.պետք է զինվորական գործը համարի իր հիմնական մասնագիտությունը,

2.ռազմական մասնագիտությանը պետք է տիրապետի գերազանց,

ամրակցված զենքին և ռազմական տեխնիկային տիրապետի անթերի (ինչպես վիրտուոզ դաշնակահարը դաշնամուրի ստեղներին),

3.անվերապահորեն ենթարկվի զինվորական կարգ ու կանոնին,ենթակաների համար հանդիսանա օրինակելի,ղեկավարների համար հարգելի:

-Հայոց Ազգային Բանակը պետք է լինի կիսապրոֆեսիոնալ X/Y հարաբերակցությամբ,որտեղ X-ը այն զինծառայողներն են որոնք ծառայում են պետության հետ կնքված պայմանագրին համաձայն,իսկ Y-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք:

1. X խմբում ընդգրկված զինծառայողները պետք է զինվորական մասնագիտությունը համարեն իրենց հիմնական մասնագիտությունը :

2.Y խմբում ընդգրկված զինծառայողները ծառայությունից հետո կարող են իրենց ծառայությունը շարունակել X խմբում ,նրանք համարվում են զինված ուժերի հիմնական զորահավաքային ռեսուրսը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս