ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել. Արմեն Սմբատյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

ԿԸՀ

Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ  իրավաբանները «ՈՉ»-ւշի շտաբ են ձևավորում։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը տրվել է փետրվարի 17-ին, կտևի մինչև ապրիլի 3-ը։ Հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին։