Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 1 մարդ հսկողության տակ է առնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

թուրք

Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել: Այդ մասին  գրում է ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայից Թայլանդ մեկնած և վերադարձած մի քաղաքացի Ռիզեի հիվանդանոց է դիմել բարձր ջերմության և հազի ախտանշաններով։ Բժիշկներն անվտանգության նկատառումներով հիվանդանոցում մեկուսացրել են քաղաքացուն։ Նրանից ստացված նմուշներն ուղարկվել են Անկարա ուսումնասիրության։

Հիվանդը 10 օր առաջ էր ընտանիքի հետ վերադարձել Թայլանդից։ Նրա ընդհանուր վիճակը գնահատվել է լավ։ Հիվանդի կնոջ ու երեխաների մոտ գրիպանման երևույթներ չեն արձանագրվել։