Թուրքիան մայիսի 10-ից կթուլացնի կարանտինի հետ կապված որոշ սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

թուրք.

NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանվող միջոցների թուլացման մասին:

Ըստ այդմ՝ մայիսի 10-ից ժամը 11․00-ից մինչև 15․00-ն զբոսանքի կարող են դուրս գալ 65 տարեկանից բարձր անձինք։ Մայիսի 13-ից այդ նույն ժամերին փողոց կարող են դուրս գալ մինչև 14 տարեկան երեխաները, իսկ մայիսի 11-ից հանրապետությունում կսկսեն աշխատել վարսավիրանոցները, առևտրի կենտրոններն ու գեղեցկության սրահները։

Թուրքիայի իշխանությունները նաև որոշում են ընդունել հանել թուրքական մի շարք նահանգներից մուտքի և ելքի արգելքը։