Ո՞ր երկրներն են COVID-19-ով վարակվածների 10-յակում. մեր 2 հարևանները 7-րդ և 8-րդ տեղում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կորոնա մահ111

Ապրիլի 25-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2 միլիոն 834 հազար 136 է, մահացածներինը՝ 197 հազար 381, ապաքինվածներինը՝ 807 հազար 593: 

Կորոնավիրուսով վարակված երկրների տասնյակը, ըստ հերթականության, ներկայացնում ենք ստորև:

Առաջին տեղում ԱՄՆ-ն է: Երկրում գրանցվել է 926,284 մարդ, որից 52,241-ը մահացել է, 110,432-ը՝ ապաքինվել:

Երկրորդ տեղում Իսպանիան է, երկրում գրանցվել է վարակման 219,764 դեպք, որից 22,524-ը՝ մահվան ելքով, իսկ 92,355-ն ապաքինվել է:

Երրորդ տեղում Իտալիան է: Երկրում գրանցվել է վարակման 192,994 դեպք, որից 25,969-ը՝ մահվան ելքով, իսկ 60,498-ն ապաքինվել է:

Չորրորդ տեղում Ֆրանսիան է: Երկրում գրանցվել է 159,828 մարդ, որից 22,245-ը մահացել է, 43,493-ը՝ ապաքինվել:

Հինգերորդ տեղում Գերմանիան է, որտեղ վարակված է 155,099 մարդ, որից 5,822-ը մահացել է, 109,800՝ ապաքինվել:

Վեցերորդ տեղում Մեծ Բրիտանիան է: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 143,464 է, որից 19,506-ը մահացել է, ապաքինվածների թիվը չի նշվում:

Յոթերորդ տեղում Թուրքիան է, երկրում վարակվածների թիվը 104,912 է, ապաքինվածներինը՝ 21,737, մահացածներինը՝ 2600:

Ութերորդ տեղում Իրանն է: Երկում զոհերի թիվը 5574 է, վարակվածներինը՝ 88,194, ապաքինվել է 66,599 մարդ:

Իններորդ տեղում Չինաստանն է: Երկրում ընդհանուր առմամաբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82816 դեպք, որից մահացել է 4632-ը, ապաքինվել՝ 77 346-ը: 

Տասներորդ տեղում Ռուսաստնի Դաշնությունն է, որտեղ տևական ժամանակ վարակման դեպքերը քիչ էին: Այս պահին երկրում վարակված է 68,622 մարդ, որից 615-ը մահացել է, 5,568-ը՝ ապաքինվել:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվին կարող եք ծանոթանալ այստեղ: