Հայաստանն այդ դատավորների կողմից ընդունված ակտերի պատճառով դեռ շատ վնասներ է կրելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արամմանուկյան

«Ես ԱԺ նախագահին ներկայացրել եմ դատավորների ցուցակ, որոնք մեղք են գործել արդարադատության առջև, որոնք կայացրել են ապօրինի ակտեր՝ որոշելով մարդկանց ճակատարգրեր, վարկաբեկելով ՀՀ բարի համբավը»։ Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։

«Դատավորները, որոնք մեղք են գործել սեփական երկրի, օրենքի և միջազգային հանրության առջև, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Գոնե նրանց համակարգից հեռացնելու հնարավորությունը պետք է որպես շանս օգտագործվի»։

Մանուկյանը խոսեց նաև ՄԻԵԴ-ի վճիռներից՝ նկատելով, որ շատ մարդկանց իրավունքներ է ոտնահարվել․ «Հայաստանն այդ դատավորների կողմից ընդունված ակտերի պատճառով դեռ շատ վնասներ է կրելու», -հայտնեց բանախոսը։

Տեսանյութեր

Live

Լրահոս