Աթանեսյանը հրապարակել է Սանասարյանի քրգործի եզրափակիչ մասը՝ հաստատելով, որ վրաերթ եղել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

սանասարյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Դանիթ Սանասարյանի՝ անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործին։ Գրառումը՝ ստորև․

«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:

Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»,-գրել է Աթանեսյանը:

Ավելի վաղ Դավիթ Սանասայնյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվել է։ Նա նաև նշել էր, որ երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության հետևանքով է կողքից դիպել իր մեքենային ու վայր ընկել։

քրգործ