«Վերնատունը» քննարկել է Արցախում ռազմական գործողության վերսկսման հավանականության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

վերնատուն վազգեն մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացելով, որ տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ։

Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։

Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։