Ծեծի մեղադրանքով հետախուզվող Արամայիսը հայտնաբերվել է Զվարթնոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 14.20-ին, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել 36-ամյա Արամայիս Կ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: