Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր լրատվամիջոցի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

թերքօղլուն

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր  Odatv լրատվական կայքի տնօրեն Բարըշ Թերքօղլուն։ Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:

Ձերբակալության պատճառների մասին դեռևս չկա պաշտոնական տեղեկություն, սակայն լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա ձերբակալության պատճառը Լիբիայում մահացած թուրք հետախույզի մասին տեղեկության հրապարակումն էր։

Տեղեկացվում է, որ Թերքօղլուն այսօր ձերբակալվել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Հասան Յըլմազի բանավոր ցուցումով: Նա տեղափոխվել է Ստամբուլի ոստիկանական բաժանմունք։ Հարցաքննվելուց հետո Թերքօղլուն տարել են Ստամբուլի Չաղնայան դատարան: