13-ամյա աղջիկն ունի գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ․ վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ԲԿ1

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք», - գրել է Գևորգ Դերձյանը։